Հարցազրույց

04.03.2020 09:58


Նիկոլ Փաշինյանն ամեն ինչ է, բացի երկրի ղեկավար լինելուց (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանն ամեն ինչ է, բացի երկրի ղեկավար լինելուց (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանն ամեն ինչ է, բացի երկրի ղեկավար լինելուց: Այս մասին Անժելա Թովմասյանի՝ Արմնյուզ ՀԸ «Հայելու առաջ» հեղինակային հաղորդման ժամանակ ասել է քաղաքական գործիչ Գուրգեն Եղիազարյանը՝ խոսելով ՀՀ-ում կորոնավիրուսի գրանցման առաջին դեպքի ու Կառավարության կողմից վիրուսի տարածումը կանխարգելող գործողությունների մասին:

Հիշեցնենք, որ ս.թ. մարտի 1-ի առավոտյան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում էր կատարել, որով հայտնում էր, որ Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը։ Վարակակիրը փետրվարի 28-ին Իրանից ժամանած 29-ամյա տղամարդ է, ով գտնվում է «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում։

Այնուհետև, անվտանգության նկատառումներից ելնելով Իրանից հատուկ չվերթով ժամանած ՀՀ քաղաքացիներին և նրանց հետ առնչություն ունեցողներին մեկուսացնելու որոշում է կայացվել և որպես կարանտինային կենտրոն ընտրվել Ծաղկաձորի «Գոլդեն Փելես» հյուրանոցը։

Ըստ Գուրգեն Եղիազարյանի՝ Փաշինյանն այնքան էր տարվել իր իսկ խաղով, որ մոռացել էր դիմակ կրելու մասին. «Մենք տեսանք, թե ֆորս մաժորի դեպքում Նիկոլ Փաշինյանն իրեն ոնց է պահում։ Նիկոլն ամեն ինչ է, բացի ղեկավար լինելուց»։

Դիտարկմանը, որ հյուրանոցն աճուրդի է հանված և գնորդ չի գտնվում, սրանից հետո ինչպե՞ս է այն վաճառվելու, Գուրգեն Եղիազարյանը պատասխանել է, որ հյուրանոցը չի էլ վաճառվելու։

«Ռեֆորմիստներ» կուսակցության նախագահ Վահան Բաբայանի խոսքով՝ խուճապն ու մարդկանց մտածելակերպը ոչ մի թեստով չի չափվում. «Հիմա հարց է առաջանում. «Մարտի 1»-ի խաղը կարևոր էր այնքան, որ Նիկոլ Փաշինյանը մոռացավ օրվա խորհուրդն ու իր ընտանիքի հետ «քյոհնա քեֆչիների» նման բարձր տրամադրությամբ ռեստորանից ռեստորան էր գնո՞ւմ։ Նիկոլը ցայնոտի մեջ ընկավ հենց մարտի 1-ին, ինքն իր մանիպուլյացիաների արդյունքում ընկնում է իր իսկ լարած թակարդը»։

Քաղաքագետ Գարեգին Պետրոսյանն էլ ցավով նշում է, որ իշխանության համար Հայաստանի սահմանին Կոթի գյուղի ռմբակոծությունը «Մարտի 1»-ին բարձր տրամադրությամբ Ծաղկաձորի ռեստորաններում հրճվելու չափ չկար․ «Իշխանությունն այնքան երես չունի, որ զանգահարի ՀԱՊԿ-ի անդամ երկրներին ու բարձրաձայնի, որ Հայաստանի սահմանները ռմբակոծվում են»։

Քաղաքագետը վստահ է, որ, եթե նման իրավիճակ լիներ Ռոբերտ Քոչարյանի կամ էլ Սերժ Սարգսյանի ղեկավարության օրոք, ապա իրենք ամեն կերպ կփորձեին հարցին լուծում տալ:

Հաղորդման վերջում խոսելով «Մարտի 1»-ի գործից՝ Գուրգեն Եղիազարյանն ասել է․ «Օրվա իշխանության նպատակն է «Մարտի 1»-ի գործը մտցնել թավշյա սավանի տակ, որտեղ օձ ու կարիճ է, և այնտեղ պահել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին»։

Քաղաքագետ Գարեգին Պետրոսյանի դիտարկմամբ էլ՝ երկրորդ նախագահին առաջադրված է անորոշ մեղադրանք. ««Մարտի 1»-ը մեր պատմության ողբերգական էջերից մեկն է, որը վերածել են ցինզիմի։ Ամեն ինչ սկսվում ու ավարտվում է Ռոբերտ Քոչարյանով»։

Այս խորագրի վերջին նյութերը