Վահան Հովհաննիսյան. «Հասարակության մեջ պայթելու միտում կա»
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով ներքաղաքական խնդիրներին` ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանն ասել է, թե երկրում պայթյունավտանգ, բայց ոչ հեղափոխական իրավիճակ է ստեղծված։
–Հեղափոխական վիճակի և պայթյունավտանգ իրավիճակի միջև տարբերություն կա, որովհետև հեղափոխական վիճակը նաև ուղեղների, մտածելակերպի, մոտեցումների փոփոխություն է ենթադրում։ Ես դա դեռ չեմ տեսնում։ Սովից, անելանելիությունից, անարդարությունից ըմբոստանալու, պայթելու միտում հասարակության մեջ կա, բայց այդ պայթյունը Հայաստանում այս պահի դրությամբ կարող է և չբերել հեղափոխության, որովհետև այդ դրական փոփոխությունների համար պետք է նաև դրական լիցք, այլ ոչ թե միայն ատելություն, նախանձ և վրեժխնդրության զգացում,–ասել է։
Ըստ Վահան Հովհաննիսյանի՝ այս պայթյունավտանգ իրավիճակը, հնարավոր է, հեղաշրջման հանգեցնի, սակայն դա նաև կարող է դրական արդյունք չտալ։

7or.am