Հունաստանը Թուրքիային մեղադրել է փախստականների ապօրինի հոսքը խթանելու մեջ
Հունաստանն առաջին անգամ Թուրքիային պաշտոնապես մեղադրել է Հունաստանի տարածքով Եվրոպա հասնել ջանացող փախստականների ապօրինի տեղաշարժերը խթանելու մեջ։
Նման հայտարարությամբ է հանդես եկել Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսն արտաքին գործերի և պաշտպանության խորհրդի նիստից հետո։ Պաշտոնական Աթենքը նաև տեղեկացրել է, որ փախստականների նոր ալիքի պատճառով մեկ ամսով դադարեցվում է ապաստանի դիմումների ընդունումը։
Հայտնի է դարձել, որ մարտի 3-ին Կիրիակոս Միցոտակիսը Եվրախորհրդի նախագահ Չառլզ Միշելի հետ կայցելի Հունաստան–Թուրքիա սահման՝ տեղում ծանոթանալու իրավիճակին։ Այս մասին երկու պաշտոնյաները Twitter-ում առանձին–առանձին հայտարարություններ են արել։
Միցոտակիսը նաև նշել է, որ Հունաստանի սահմանը ապօրինաբար խախտել ջանացող փախստականները պետք է հետ վերադառնան։

Աղբյուրը՝ ermenihaber.am