Աթենա Մանուկյանի եվրատեսիլյան «Chains On You» երգը երաժշտական նոր լուծումներ կստանա
«Եվրատեսիլ 2020» երգի միջազգային մրցույթում Հայաստանի պատվիրակ Աթենա Մանուկյանի «Chains On You» երգը, որով երգչուհին ներկայանալու է, վերամշակվում է:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ`այս մասին գրել է Eurovoix-ը:
Երգչուհու երաժշտական թիմը հաստատել է, որ երգը «Դեպի Եվրատեսիլ» նախագծում հաղթելուց հետո որոշ փոփոխությունների է ենթարկվում: Արտադրական թիմն աշխատում է ձայնագրման ստուդիայում` երգը համալրելով հայկական երաժշտական ելևէջներով:
«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Աթենա Մանուկյանը պատմել է, որ «Chains On You» երգը գրել են իր պրոդյուսեր դիջեյ Պակոյի հետ երկու օրում, երբ ձայնագրում էին Աթենայի նոր ալբոմը, որը շուտով կթողարկվի:
«Ուզում էի ստեղծել մի հիթ, որը կներկայացնի իմ ուժեղ անհատականությունը: Ես և իմ պրոդյուսերը շատ ենք չարչարվել:
Բառերը գրել եմ ավտոբուսի մեջ, երբ մի կետից մյուս կետն էի տեղափոխվում: Շատ եմ կարևորում երգիս իմաստը, որովհետև շատերն այն միանգամից չեն ընկալում: Երգում խոսվում է մարդկանց գանձերի՝ ադամանդների մասին՝ տաղանդի, շնորհի, որոնք միայն մեզ են պատկանում: Երբեմն փորձում են խլել այդ ադամանդները: Ուզում եմ ասել, որ դրանք կարող են փայլել միայն մեզ մոտ, քանի որ իրականում մերն են»,-նշել է երգչուհին:
«Եվրատեսիլ 2020»-ը տեղի կունենա Նիդերլանդների Ռոտերդամ քաղաքում: Մրցույթի կիսաեզրափակիչ փուլերը կանցկացվեն մայիսի 12-14-ին, իսկ եզրափակիչը` մայիսի 16-ին: