Կորոնավիրուսով պացիենտների կեսից ավելիի մոտ հոսպիտալացնելիս ախտանիշներ չեն գտել
Պացիենտների կեսից ավելիի մոտ, որոնց մասին տվյալները վերլուծել են չինացի բժիշկները, հոսպիտալացնելիս նոր տիպի կորոնավիրուսի հարուցած թոքաբորբի ախտանիշներ՝ բարձր ջերմություն եւ շեղումներ թոքերի համակարգչային շերտագրության տվյալներում, չեն եղել: Այդ մասին գրել Է «Սինհուա»-ն՝ վկայակոչելով The New England Journal of Medicine գիտական հանդեսի հոդվածը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Հետազոտողներն ուսումնասիրել են ՉԺՀ-ի 30 նահանգներից 1099 պացիենտների տվյալները, որոնց մոտ լաբորատոր թեստը հաստատել Է նոր տիպի կորոնավիրուսով(SARS-CoV-2) վարակումը: Նրանց սոսկ 43,8 տոկոսի մոտ Է հոսպիտալացնելիս բարձր ջերմություն եղել՝ վիրուսային թոքաբորբի, որը հարուցում Է SARS-CoV-2-ը, գլխավոր ախտանիշներից մեկը: Այդ հիվանդության զարգանալու եւ դրա ախտանիշների սրման համեմատ այդ պացինետների բաժինն աճել Է մինչեւ 88,7 տոկոս:
Այդ ցուցանիշով նոր վիրուսային թոքաբորբն առաջ Է անցել իր «ազգակիցներից՝ ոչ տիպական թոքաբորբից (SARS) եւ մերձավորարեւելյան տենդից (MERS)». դրանով պացիենտների մոտ բժիշկներն ավելի հաճախ բարձր ջերմություն չեն արձանագրում, քան նման հիվանդությունների դեպքերում:
Փոքր-ինչ նման պատկեր Է բնորոշ նաեւ նոր կորոնավիրուսով վարակման մյուս ախտանիշի համար, որի դեպքում համակարգչային շերտագրության նկարներում թոքերում կան մթամածություններ: Բժիշկները դրանք արձանագրել են հետազոտվող պացիենտների սոսկ 56,4 տոկոսի մոտ: 17,9 տոկոսի դեպքում թեթեւ ախտանիշներով հիվանդների համակարգչային շերտագրության նկարներում բժիշկներն ախտաբանության նշաններ չեն գտել: Նաեւ նկարներում շեղումներ չեն նկատվել ծանր հիվանդների 2,9 տոկոսի մոտ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: