Կորոնավիրուսով վարակվել է Իրանի խորհրդարանի 23 պատգամավոր
Իրանի Մեջլիսի (միապալատ խորհրդարանի) 23 պատգամավորների անալիզները հաստատել են նոր տիպի կորոնավիրուսի առկայությունը: Այդ մասին մարտի 3-ին հայտնել Է երկրի օրենսդիր մարմնի փոխխոսնակ Աբդոլռըզա Մեսրին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Այսօրվա դրությամբ կորոնավիրուսի թեստը դրական արդյունք Է տվել 23 պատգամավորի մոտ»,-նրա խոսքը մեջբերել Է «Երիտասարդ լրագրողների ակումբ» գործակալությունը: Նա նաեւ հորդորել Է խորհրդարանականներին՝ սահմանափակել շփումները բնակչության հետ: Այդուհանդերձ, Մեսրիի խոսքով՝ խորհրդարանը կշարունակի աշխատանքը:
Ավելի վաղ տեղեկատվություն Էր տարածվել Մեջլիսի հինգ անդամների մոտ կորոնավիրուսի հայտնաբերման մասին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: