Աշխարհ

03.03.2020 20:15


Facebook-ն ավելի պարզ ու արագագործ Messenger է մշակել

Facebook-ն ավելի պարզ ու արագագործ Messenger է մշակել

Facebook ընկերությունը Messenger հավելվածի օպտիմալացված եւ օգտագործման ավելի դյուրին տարբերակ Է ներկայացրել: Այդ մասին ասված Է մարտի 2-ին Facebook-ի կայքում զետեղված հաղորդագրության մեջ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ինչպես պարզաբանել Է ընկերությունը, խոսքը Project LightSpeed անվանումը կրող նախագծի մասին Է, որն սկսվել Է հավելվածի չորրորդ տարբերակի ներդրումից հետո, որի օգտատերերի թիվը «գերազանցում Է մեկ միլիարդը»:

Մշակողը խոստանում Է, որ նոր տարբերակը «բացվում, ներբեռնվում եւ նորացվում Է» նախորդներից ավելի արագ: Facebook-ի տեսակետով՝ այդ առավելությունը կարեւոր Է նրանց համար, ովքեր օրական շատ անգամ են մտնում հավելված՝ ծանոթների ու ընկերների հաղորդագրություններին պատասխանելու համար:

Նոր հավելվածում նաեւ օպտիմալացված Է շփումների ցուցակի գործառույթը: Ավելի վաղ այդ գործառույթը հաշվում Էր մինչեւ 40 տարբերակ, որոնց այժմ փոխարինել Է մեկը: Բացի այդ, այժմ հավելվածը շարժական սարքի ավելի քիչ օպերատիվ հիշողություն Է զբաղեցնում՝ չվնասելով աշխատանքի արագությանը:

Facebook ընկերությունը հիմնվել Է 2004 թվականի փետրվարի 4-ին Մարկ Ցուկերբերգի եւ նրա երեք համակուրսեցիների կողմից՝ Հարվարդի համալսարանում ուսանելու ժամանակաշրջանում: Համանուն սոցցանցն առաջատարներից մեկն Է աշխարհում: Վերջին գնահատումների համաձայն, նրա միագումար ամսական լսարանը գերազանցում Է 2,4 մլրդ օգտատերը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Այս խորագրի վերջին նյութերը