Աշխարհ

02.03.2020 20:52


ԵԱՀԿ Մինսկի խումբը պետք է ավելի արդյունավետ աշխատի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործով. Չավուշօղլու

ԵԱՀԿ Մինսկի խումբը պետք է ավելի արդյունավետ աշխատի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործով. Չավուշօղլու

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն այսօր` մարտի 2-ին Անկարայում ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին, Էնդրյու Շոֆերին և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին: Այս մասին տեղեկացնում է «Անադոլու» գործակալությունը:

«ԵԱՀԿ Մինսկի խումբը այժմ պետք է ավելի արդյունավետ աշխատի Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման հարցով»,-հայտարարել է Չավուշօղլուն:

Թուրքիայի արտգործնախարարը նաև նշել է. «Լեռնային Ղարաբաղի հարցը պետք է լուծվի Ադրբեջանի ինքնավարության, տարածքային ամբողջականության և միջազգայնորեն ճանաչված սահմանների շրջանակում»:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը