Լրահոս

10.03.2011 17:46


ԵԽԽՎ համազեկուցողները մարտի 15–ին կժամանեն Հայաստան

Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի Հայաստանի հարցերով դիտարկումային հանձնաժողովի համազեկուցողներ Ջոն Պրեսկոտն ու Աքսել Ֆիշերը Հայաստան կժամանեն մարտի 15–ին։ ԵԽԽՎ–ում Հայաստանի պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանի խոսքերով՝ համազեկուցողները Հայաստան կայցելեն փաստերի հավաքման հերթական առաքելությամբ։ Այն վաղուց նախատեսված այցելություն է, որի նպատակը Հայաստանի նկատմամբ ԵԽԽՎ բանաձևերում արձանագրված պահանջների կատարման դիտարկումն է։ Քննարկումների կենտրոնում կարող են լինել 2008թ. մարտի 1–2–ի դեպքերը, մամուլի ազատությունը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը