Աշխարհ

02.03.2020 16:17


Հռոմում կորոնավիրուսով վարակման առաջին դեպքն են հայտնաբերել Իտալիայի հյուսիսում բռնկումից հետո

Հռոմում կորոնավիրուսով վարակման առաջին դեպքն են հայտնաբերել Իտալիայի հյուսիսում բռնկումից հետո

Իտալիայի մայրաքաղաքում կորոնավիրուսով վարակման առաջին դեպքն Է հայտնաբերվել երկրի հյուսիսում դրա հարուցած հիվանդության բռնկումն սկսվելուց հետո: Ինչպես մարտի 2-ին հայտնել Է ANSA գործակալությունը, ախտահարվել Է ոստիկան, որը կարող Էր վարակվել ռիսկի գոտու իր ընկերոջից, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Այս պահին բժշկական վերահսկողության միջոցներ են ձեռնարկվում այն բոլոր մարդկանց նկատմամբ, որոնց հետ շփել Է հիվանդացածը: Ոստիկանը մի քանի օր գտնվել Է տանը՝ շնչուղիների սուր հիվանդության նշաններով:

Պոմեցիա քաղաքում լիցեյը, որտեղ սովորում Է նրա որդին, մարտի 2-ին փակել են նախազգուշական նկատառումներով, նշել Է Il Messaggero թերթը: Ուսումնական հաստատություն Է հաճախում 1,2 հազար սովորող:

Բացի դրանից, «Սպալանցանի» վարակիչ հիվանդությունների ազգային ինստիտուտ Է տեղափոխվել մի ընտանիք Ֆյումիչինո քաղաքից (Հռոմի մերձակայք), որի անդամներին՝ կնոջը, տղամարդուն եւ նրաց որդուն, ախտորոշվել Է նոր կորոնավիրուսի հարուցած հիվանդություն: Կինը վերջերս Է վերադարձել հյուսիսի վարակման ռիսկի գոտուց, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Այս խորագրի վերջին նյութերը