Լրահոս

10.03.2011 17:41


Թուրք մոդելին չեն թողել մասնակցել Գերմանիայում կայանալիք գեղեցկության մրցույթին

Թուրք մոդելին չեն թողել մասնակցել Գերմանիայում կայանալիք գեղեցկության մրցույթին

Թուրք մոդել Սեզգի Մելեք Թյուզելին չեն թողել մուտք գործել Գերմանիա՝ մասնակցելու մարտի 16–ին այնտեղ կայանալիք գեղեցկության մրցույթին։ Մրցույթի մյուս բոլոր մասնակիցները մուտքի թույլտվություն ստացել են։ «Աշխարհի թոփ–մոդել» մրցույթի թուրքական կազմկոմիտեն տեղի ունեցածը համարում է միջազգային խայտառակություն։ Ինչպես ընդգծում է «Die Welt» պարբերականը՝ Թյուզելին այցագիր չտրամադրելու դեպքը վերջին ամիսներին միակը չէ։ Թուրքիայի բնակիչներն արդեն բազմիցս բողոքել են, որ գերմանական դիվանագիտական գերատեսչությունը կա՛մ մերժում է իրենց այցագիր տրամադրել, կա՛մ ձգձգում է։

Ի դեպ, նույն մրցույթում Հայաստանը ներկայացնելու է Ջուլիետա Գիժլարյանը։ Նա մասնագիտությամբ պարուհի է։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը