Խանութներից խուճապահար գնումներ անելու անհրաժեշտություն չկա. ՏՄՊՊՀ ղեկավար (տեսանյութ)
Խանութներից խուճապահար գնումներ անելու անհրաժեշտություն չկա:Հիմնական պարենային ապրանքների, մասնավորապես՝ շաքարի, ծավալն այնքան շատ է, որը կբավականացնի առնվազն 1 տարի: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը:
«Ես կոչ եմ անում նման ծավալի գնումներ չանել, դրա անհրաժեշտությունը չկա: Որևէ ապրանքի գծով որևէ անհանգստացնող երևույթ չունենք»,-ասաց Գևորգյանը:
Նա նաև նշեց, որ որևէ խոշոր խանութում որևէ թանկացում չկա:
Գևորգյանը կոչ արեց բոլոր տնտեսվարողներին սոցիալական պատասխանատվություն ցուցաբերել. «Կոչ եմ անում պատկան մարմիններին և մեր բոլոր գործընկերներին առանց հավաստի աղբյուրների չխոսել դեֆիցիտի կամ արհեստական դեֆիցիտի մասին»:
Խանութներից խուճապահար գնումներ անելու անհրաժեշտություն չկա. ՏՄՊՊՀ ղեկավար (տեսանյութ)
Խանութներից խուճապահար գնումներ անելու անհրաժեշտություն չկա: Հիմնական պարենային ապրանքների, մասնավորապես՝ շաքարի, ծավալն այնքան շատ է, որը կբավականացնի առնվազն 1 տարի: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը: