Աշխարհ

02.03.2020 12:39


Փարիզում գրքի տոնավաճառը չեղյալ են հայտարարել կորոնավիրուսի պատճառով

Փարիզում գրքի տոնավաճառը չեղյալ են հայտարարել կորոնավիրուսի պատճառով

Ֆրանսիայի մայրաքաղաքում թվով քառասուներորդ Livre Paris գրքի ցուցահանդես-տոնավաճառը չեղյալ Է հայտարարվել այն միջոցառումներից հետո, որոնք վերջերս հայտարարել Է երկրի կառավարությունը կորոնավիրուսի դեմ պայքարելու համար: Այդ մասին հայտնել Է Livre Hebdo մասնագիտացված հրատարակությունը՝ վկայակոչելով կազմակերպիչների հայտարարությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Անցած շաբաթ Ֆրանսիայի առողջապահության նախարար Օլիվիե Վերանը հայտարարել Է, որ երկրի ամբողջ տարածքում կարգելվեն 5 հազար հոգուց ավելի մասնակիցներով զանգվածային միջոցառումները, եթե դրանց անցկացումը նախատեսում Է փակ հրապարակներ: Ֆրանսիայում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը հասել Է 130-ի, ավելի վաղ հաղորդվել Է մահվան երկու դեպքի մասին:
Կազմակերպիչներն «ափսոսանքով որոշում են կայացրել չեղյալ հայտարարել 2020 թվականին Livre Paris ցուցահանդեսի անցկացումը», գրում Է հրատարակությունը: Մջոցառումը պետք Է տեղի ունենար մարտի 20-ից մինչեւ 23-ը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Այս խորագրի վերջին նյութերը