Տոկիոյի Օլիմպիական խաղերը կարող են անցկացվել առանց հանդիսականների
Տոկիոյի ամառային Օլիմպիական խաղերը կարող են անցկացվել առանց երկրպագուների կորոնավիրուսի պատճառով:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է Daily Mail-ը: Ըստ պարբերականի՝ քննարկվում է տարբերակը, որ խաղերը ցուցադրվեն միայն հեռուստացույցով: Քննարկվում է նաև Խաղերի ժամկետների փոփոխություն:
Այժմ Ճապոնիայում կորոնավիրոսով հիվանդ է 961 մարդ, և արդեն իսկ մահացել է 12-ը:
32-րդ ամառային Օլիմպիական խաղերը կհյուրընկալի Տոկիոն: Դրանք կմեկնարկեն հուլիսի 24-ին և կեզրափակվեն օգոստոսի 9-ին: Աշխարհի 206 երկրից մոտ 11 հազար մարզիկներ կմրցեն 33 մրցաձևերում: Տոկիոն երկրորդ անգամ կհյուրընկալի Օլիմպիական խաղերը՝ հեռավոր 1964 թվականից հետո: