Չինաստանը խստացնում է երկրի սահմանը հատողների մոտ կորոնավիրուսի առկայության ստուգումները
Չինաստանը կուժեղացնի երկիր բոլոր ժամանողների եւ այնտեղից բոլոր մեկնողների առողջական վիճակի մոնիթորինգը՝ նպաստելու համար ինչպես երկրի ներսում, այնպես Էլ դրա սահմաններից դուրս COVID-19 կորոնավիրուսի տարածման դադարեցմանը: Այդ մասին հայտնել են ՉԺՀ-ի կարանտինային իշխանությունները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Չինաստան բոլոր ժամանողները պետք Է լրացնեն մանրամասն հայտարարագիր այն վայրերի նշմամբ, որտեղ իրենք եղել են վերջին 14 օրը, ժամանման եւ մեկնման վայրերում հատուկ անձնակազմը կանցկացնի սկզբնական բուժզննում:
«Մենք օրենքին համապատասխան ձեռնարկում ենք սահմանային վերահսկողության խիստ միջոցներ, որպեսզի կանխենք կորոնավիրուսի տարածումը երկրում կամ դրա սահմաններից դուս: Մենք վճռականորեն կկասեցենենք համաճարակի տարածումը ժամանման եւ մեկնման կետերով»,- ասված Է Գլխավոր մաքսային վարչության ստորաբաժանման հայտարարության մեջ, որը պատասխանատու Է կարանտինի համար:
Այդ միջոցները կձեռնարկվեն այն պայմաններում, երբ Չինաստանում COVID-19 կորոնավիրուսով ախտահարվածների թվի աճը դանդաղում Է, մինչդեռ աշխարհի տարբեր երկրներում հիվանդացածների թիվն աճում Է ավելի ու ավելի արագ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: