Զինված տղամարդը տասնյակ մարդկանց է պատանդ վերցրել Մանիլայի առևտրի կենտրոնում
Զինված տղամարդը մոտավորապես 30 մարդու Է պատանդ վերցրել Ֆիլիպինների մայրաքաղաք Մանիլայում: Ոստիկանությունը բանակցություններ Է վարում նրա հետ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
Ինչպես հայտնել Է Rappler տեղական հրատարակությունը, պատանդառուն Virra Mallառեւտրի կենտրոնի պահպանության հեռացված աշխատակից Է, որի երկրորդ հարկում նա պատանդների Է պահում: Ավելի վաղ նա կրակ Է բացել այնտեղ, տուժել Է մեկ մարդ, նրան տեղափոխել են հիվանդանոց, նրա վիճակը գնահատվում Է որպես կայուն:
Նշվում Է, որ պատանդների մեծ մասը առեւտրի կենտրոնի աշխատողներ են, իսկ պատանդառուն աշխատանքից ազատվել Էր այն բանից հետո, երբ երկու շաբաթ չԷր ներկայացել ծառայության:
Առեւտրի կենտրոնը փակված Է, Սան Խուանի շրջանի ղեկավար Խավիեր Զամորան խնդրել Է բնակիչներին՝ խուսափել այդ վայրից: Նրա խոսքով՝ պատանդառուի մոտ կա հրազեն ու նռնակներ: Ներկայում ոստիկանությունը բանակցություններ Է վարում նրա հետ: Զամորայի խոսքով՝ չարագործը հանդիպում Է պահանջում պահպանության այլ աշխատակիցների եւ մամուլի հետ:
Շրջանի ղեկավարը հրաժարվել Է նշել պատանդներ վերցրած տղամարդու անունը: