Աշխարհ

02.03.2020 11:30


Իրաքի նշանակված վարչապետը հրաժարվել Է կաբինետ կազմելուց և հետ է կանչել իր թեկնածությունը

Իրաքի նշանակված վարչապետը հրաժարվել Է կաբինետ կազմելուց և հետ է կանչել իր թեկնածությունը

Իրաքի վարչապետի պաշտոնին նշանակված Մուհամեդ Թաուֆիք Ալաուին հրաժարվել Է կառավարություն կազմելուց եւ մարտի 1-ին հետ Է կանչել իր թեկնածությունը: Համապատասխան հայտարարությունը տարածել Է նրա գրասենյակը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Ես իմ խնդիրը տեսնում Էի այն բանում, որ կազմեմ անկախ կառավարություն, որը կարողանար արդյունավետ եւ անարգել աշխատել ժողովրդի պահանջների կատարման նպատակով,- ասել Է նա:- Ես միանգամից նախազգուշացրեցի, որ կհեռանամ, եթե ինձ վրա ճնշում գործադրեն, եւ դա տեղի ունեցավ: Որոշ կողմեր իրենց բանակցությունները վարում Էին բացառապես հանուն իրենց նեղ շահերի՝ առանց ազգային իրադրության ըմբռնման»: Ալաուիի խոսքով՝ այն պատճառով, որ խորհրդարանում երկու անգամ քվորում չհավաքվեց, «ինքն իր ներողությունն Է հայցում եւ հրաժարվում Է նախարարների կաբինետի հետագա ձեւավորումից»:

Ալաուիի հայտարարությունից հետո Իրաքի նախագահ Բահրամ Սալեհը քաղաքական կուսակցություններից պահանջել Է 15 օրվա ընթացքում իրեն ներկայացնել այլընտրական թեկնածություն: «Մենք կոնսուլտացիաներ ենք սկսում Իրաքի կառավարության ղեկավարի պաշտոնի նոր թեկնածուի ընտրության շուրջը»,- մեջբերում Է նրա հայտարարությունը Al Arabiya հեռուստաալիքը:

Քաղաքական կուսակցությունների միջեւ տարաձայնությունների եւ փոխհամաձայնության բացակայության պատճառով խորհրդարանը մեկ շաբաթվա ընթացքում երկու անգամ չի կարողացել հավաքվել նշանակված վարչապետի նախարարների կաբինետին վստահության քվե տալու համար, չնայած այն բանին, որ ապրիլի 2-ին լրանում Էր օրենքով հատկացված ժամկետը կառավարության կազմի շուրջ քվեարկության համար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Այս խորագրի վերջին նյութերը