Աշխարհ

02.03.2020 10:52


Չինաստանում կորոնավիրուսով հիվանդացածների թիվը գերազանցել է 80 հազարը

Չինաստանում կորոնավիրուսով հիվանդացածների թիվը գերազանցել է 80 հազարը

Չինաստանում Covid-19 կորոնավիրուսի զոհերի թիվը հասել Է 2912-ի գրանցվել Է հիվանդանալու 80 հազար 26 դեպք: Այդ մասին հայտնել Է ՉԺՀ-ի Առողջապահության պետական կոմիտեն, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Անցած 24 ժամվա ընթացքում երկրում կորոնավիրուսով վարակվելու հետեւանքներից մահացել Է 42 մարդ, բոլորն Էլ Հուբեյի նահանգում:

Հայտնաբերվել Է 202 նոր հիվանդացած (196-ը՝ Հուբեյում): Ընդամենը ներկայում երկրի հիվանդանոցներում բուժումը շարունակում Է 32,6 հազար մարդ, ավելի քան 7 հազար հիվանդների վիճակը գնահատվում Է՝ ծանր: Միեւնույն ժամանակ 44 հազարից ավելի մարդ ապաքինվել եւ դուրս Է գրվել բուժհիմնարկներից: Նախօրյակին Չինաստանում գրանցվել Է կորոնավիրուսով 573 նոր հիվանդացած եւ դրանից մահվան 35 դեպք:
Նոր կորոնավիրուսի (2019-nCoV) բռնկումը գրանցվել Է 2019 թվականի դեկտեմբերի վերջին Կենտրոնական Չինաստանի ամենախտաբնակ քաղաքում՝ 12-միլիոնանոց Ուհանում: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն այն ճանաչել Է միջազգային մասշտաբի արտակարգ դրություն՝ բնութագրելով որպես համաճարակ՝ բազմաթիվ օջախներով, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Այս խորագրի վերջին նյութերը