Լրահոս

10.03.2011 16:32


ԵԱՀԿ գործող նախագահը Երևանում կլինի մարտի 17–18–ին

ԵԱՀԿ նախագահ, Լիտվայի արտգործնախարար Աուդրոնյուս Աժուբալիսը հաջորդ շաբաթ կժամանի Ադրբեջան, Վրաստան ու Հայաստան։

ԵԱՀԿ պաշտոնական կայքում տեղադրված հաղորդագրության համաձայն՝ կատարելիք այցի ժամանակ Աժուբալիսը կքննարկի ԵԱՀԿ աշխատանքները տարածաշրջանում և Լիտվայի նախագահության առաջնահերթությունները 2011թ.։

Նա մտադիր է հանդիպումներ ունենալ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների, Վրաստանի վարչապետի, արտաքին գործերի նախարարների, Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի քաղաքական ղեկավարության ու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ։

Աժուբալիսը մարտի 13–14–ին կգտնվի Բաքվում, մարտի 15–16–ին՝ Թբիլիսիում, իսկ մարտի 17–18–ին՝ Երևանում։

Այս խորագրի վերջին նյութերը