Աշխարհ

01.03.2020 18:18


Մարգարիտա Սիմոնյանը հայտնել է, որ Ստամբուլում ոստիկանությունն իրենց գրասենյակ է ներխուժել, ձերբակալվել է «Սպուտնիկ» գործակալության գլխավոր խմբագիրը

Մարգարիտա Սիմոնյանը հայտնել է, որ Ստամբուլում ոստիկանությունն իրենց գրասենյակ է ներխուժել, ձերբակալվել է «Սպուտնիկ» գործակալության գլխավոր խմբագիրը

Ռուսական RT հեռուստաալիքի և «Ռուսաստանն այսօր» լրատվական գործակալության գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը հայտնել է, որ Ստամբուլում ոստիկանությունը ներխուժել է իրենց գրասենյակ:

«Ոստիկանությունը մտել է Ստամբուլի մեր գրասենյակ: Եվս մեկ աշխատակից է ձերբակալվել: Մեր աշխատակիցներից երեքը երեկվանից ոստիկանությունում են գտնվում Անկարայում, որտեղ նախօրեին իրենց բնակարաններն էին ներխուժել ազգայնականները: Թուրքիա, սա ինչ է»,-իր թվիթերյան էջում գրել է Սիմոնյանը՝ հավելելով, որ ձերբակալվել է նաև թուրքական «Սպուտնիկ» գործակալության գլխավոր խմբագիրը:

Ավելի վաղ վերջինս հայտնել էր, որ ինը ժամ է, ինչ չեն կարողանում կապ հաստատել Անկարայում իրենց աշխատակիցների հետ, երբ նրանք ոստիկանություն էին դիմել՝ ազգայնականների ներխուժման վերաբերյալ բողոք ներկայացնելով:

«Մարդկանց կազմակերպված խմբերից յուրաքանչյուրում, որոնք միաժամանակ ներխուժել են երեք մեր աշխատակիցների տներն Անկարայում, 10 մարդ է եղել: Նրանք գոռում էին. «Թուրքիան միայն թուրքերի համար է», «Դավաճաններ», «Ռուս լրտեսներ»,-շեշտել է Սիմոնյանը:

Հիշեցնենք, որ նախօրեին Սիմոնյանը հայտնել էր նաև, որ անհայտ անձինք Անկարայում հարձակվել են Sputnik Թուրքիայի աշխատակիցների վրա՝ նրանց մեղադրելով հայրենիքին դավաճանելու մեջ:

Աղբյուրը՝ Tert.am

Այս խորագրի վերջին նյութերը