Իրանում փորձել են հրդեհել հիվանդանոցը, ուր տեղափոխել են կորոնավիրուսով վարակվածների (տեսանյութ)
Իրանի Բենդեր Աբբաս քաղաքի բնակիչները փորձել են հրդեհել տեղի հիվանդանոցը, ուր, ենթադրաբար, տեղափոխել են կորոնավիրուսով վարակված մի քանի հիվանդի:lenta.ru-ի փոխանցմամբ՝ փետրվարի 29-ին տեղի ունեցած միջադեպի տեսանյութը դեպքի վայրից իր թվիթերյան էջում հրապարակել է Iran International հեռուստաալիքը:
Հրապարակված կադրերում երևում է, թե ինչպես է պարիսպից այն կողմ այրվում բուժհաստատության կառույցներից մեկը: Հրդեհի տարածմանը հետևում են քաղաքացիները, որոնք փողոց են դուրս եկել՝ իրենց բողոքը հայտնելու կորոնավիրուսով վարակվածներին Բենդեր Աբբասում տեղավորելու դեմ:
Աղբյուրի տվյալներով՝ բնակիչների դժգոհությունը հարուցել է այն հանգամանքը, որ Ղոմ քաղաքից իրենց հիվանդանոց կորոնավիրուսով հիվանդների են տեղափոխում: Սակայն Հորմոզգանի բժշկական համալսարանի ներկայացուցիչը հայտնել է, որ նոր հիվանդների՝ Բենդեր Աբբաս տեղափոխության մասին լուրն իրականությանը չի համապատասխանում:
Իրանում փորձել են հրդեհել հիվանդանոցը, ուր տեղափոխել են կորոնավիրուսով վարակվածների (տեսանյութ)
Իրանի Բենդեր Աբբաս քաղաքի բնակիչները փորձել են հրդեհել տեղի հիվանդանոցը, ուր, ենթադրաբար, տեղափոխել են կորոնավիրուսով վարակված մի քանի հիվանդի: lenta.ru-ի փոխանցմամբ՝ փետրվարի 29-ին տեղի ունեցած միջադեպի տեսանյութը դեպքի վայրից իր թվիթերյան էջում հրապարակել է Iran International հեռուստաալիքը:
Հրապարակված կադրերում երևում է, թե ինչպես է պարիսպից այն կողմ այրվում բուժհաստատության կառույցներից մեկը: Հրդեհի տարածմանը հետևում են քաղաքացիները, որոնք փողոց են դուրս եկել՝ իրենց բողոքը հայտնելու կորոնավիրուսով վարակվածներին Բենդեր Աբբասում տեղավորելու դեմ:
Աղբյուրի տվյալներով՝ բնակիչների դժգոհությունը հարուցել է այն հանգամանքը, որ Ղոմ քաղաքից իրենց հիվանդանոց կորոնավիրուսով հիվանդների են տեղափոխում: Սակայն Հորմոզգանի բժշկական համալսարանի ներկայացուցիչը հայտնել է, որ նոր հիվանդների՝ Բենդեր Աբբաս տեղափոխության մասին լուրն իրականությանը չի համապատասխանում:
Աղբյուրը՝ tert.am