Ֆրանսիան ճանաչել է Քադաֆիի հակառակորդների իշխանության օրինականությունը
Ֆրանսիան Լիբիայի ապստամբական Ազգային խորհուրդը պաշտոնապես ճանաչում է որպես իշխանության միակ օրինական մարմին և Բենգազի քաղաք դեսպան է ուղարկում։ Այս մասին հաղորդում են ֆրանսիական ԶԼՄ–ները։
Ինչպես գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը, հայտարարությունը հրապարակվել է այն բանից հետո, երբ Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզին Ելիսեյան պալատում հանդիպել է լիբիական ընդդիմության ներկայացուցիչների հետ։
Սարկոզին դեռևս փետրվարի 25–ին էր հայտարարել, թե Մուամար Քադաֆին պետք է իշխանությունից հեռանա։