Լրահոս

10.03.2011 16:10


Մրցույթ Ռումինիայի Հանրապետության ուսումնական հաստատություններում սովորելու համար

Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը հայտարարում է մրցույթ՝ 2011-2012 ուսումնական տարում Ռումինիայի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում բուհական և հետբուհական կրթություն ստանալու համար /3 բուհական, 3 մագիստրոսական 2 ասպիրանտական/ կրթաթոշակ:

Մրցույթին կարող են մասնակցել հանրակրթական դպրոցների և բուհերի շրջանավարտները կամ ավարտական կուրսում սովորող Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիները, ովքեր տիրապետում են անգլերեն կամ ռումիներեն լեզուներին: Կրթաթոշակներին հավակնող դիմորդները պետք է ներկայացնեն՝ •դիմում՝ մրցույթին մասնակցելու համար, որում պետք է նշվի նախընտրած մասնագիտությունը, •դիմում-հարցաթերթիկ, •ռումինական կողմից ներկայացված հարցաթերթիկներ, •ինքնակենսագրություն (CV) /անգլերեն/, •միջնակարգ (լրիվ) ընդհանուր կրթության ատեստատի, ավարտական վկայականի կամ դիպլոմի պատճենը՝ նոտարի կողմից անգլերեն թարգմանված և ՀՀ արդարադատության նախարարության կողմից լեգալացված /ապոստիլ/, •դիպլոմի միջուկի պատճենները, իսկ ավարտական կուրսում սովորողները՝ առաջադիմության թերթիկ /ակադեմիական տեղեկանք/  նոտարի կողմից անգլերեն թարգմանված և ՀՀ արդարադատության նախարարության կողմից լեգալացված /ապոստիլ/: •ծննդյան վկայականի պատճենը՝ նոտարի կողմից անգլերեն թարգմանված և ՀՀ արդարադատության նախարարության կողմից լեգալացված /ապոստիլ/, •անձնագրի պատճենը, •բժշկական տեղեկանք արտերկիր մեկնելու համար՝ նոտարի կողմից անգլերեն  թարգմանված և  ՀՀ արդարադատության նախարարության կողմից լեգալացված /ապոստիլ/: •3x4 չափի 5 լուսանկար, •արական սեռի անձինք՝ զինգրքույկի պատճենը, դրան փոխարինող կցագրման վկայականը կամ զորակոչային տեղամասից համապատասխան տեղեկանք: Հետբուհական կրթության համար դիմորդները ներկայացնում են նաև. •ռեֆերատ՝ հայերեն լեզվով, •օտար լեզվի իմացությունը հաստատող վկայական և ստուգարքային թերթիկ համակարգչից օգտվելու հմտությունների վերաբերյալ` ՀՀ կրթության և գիտության նախարարի 30.11.2010 N 1660-Ա/Ք հրամանով հաստատված անցումային շեմերին համապատասխան: Բուհական կրթաթոշակի համար հավակնող դիմորդները պետք է հանձնեն քննություններ 2010 թվականի ՀՀ պետական բուհերի ընդունելության քննությունների առարկայական ծրագրերին և գիտելիքների գնահատման չափանիշներին համապատասխան՝ ըստ ընտրած մասնագիտության, ինչպես նաև անցնեն հարցազրույցի փուլ: Հետբուհական կրթաթոշակի համար հավակնող դիմորդները պետք է հանձնեն մասնագիտական քննություն ՀՀ կրթության և գիտության նախարարի կողմից 2006թ. սեպտեմբերի 15-ին N 740-Ն հրամանով հաստատված "ՀՀ-ում ասպիրանտուրայի ընդունելության կարգ"-ի համաձայն և անցնեն հարցազրույցի փուլ: Փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետն է` 04.04.2011թ. /ներառյալ/: Մրցույթը տեղի կունենա Երևանի Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 միջնակարգ դպրոցում (Այգեստան 9, փող.4) ս/թ ապրիլի 12-ից մինչև 19-ը ընկած ժամանակահատվածում: Մրցույթին մասնակցել ցանկացողները լրացուցիչ տեղեկությունների համար կարող են դիմել ՀՀ ԿԳՆ արտաքին կապերի և սփյուռքի վարչություն (ք. Երևան Կառավարության 3 շենք, VI հարկ, 619 սենյակ, հեռ. 56-23-64, 52-52-07):

Այս խորագրի վերջին նյութերը