Վրաստանի առողջապահության նախարար Էկատերինա Տիկարաձեն միջգերատեսչական համակարգող խորհրդի նիստի ժամանակ հայտարարել է, որ այս պահին կորոնավիրուսի կասկածանքով կարանտինային գոտում է գտնվում 170 մարդ:
Խորհրդի նիստին կրկին նշվել է, որ խուճապի պատճառ չկա, և Վրաստանի կառավարությունը ակտիվ համագործակցում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության հետ և լիովին տիրապետում է իրավիճակին։
Նշենք նաև, որ այս պահին Վրաստանում կորոնավիրուսով վարակված երեք դեպք է հաստատվել:
Վրաստանում կարանտինային գոտում է 170 մարդ

Աղբյուրը՝ aliq.ge