Լրահոս

10.03.2011 15:34


Սպասվում է Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի ԱԳՆ ղեկավարների հերթական հանդիպումը

Ալբանիայի փոխվարչապետի ու արտգործնախարարի հետ համատեղ մամլո ասուլիսի ժամանակ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովը հայտարարել է, թե Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման ժամանակ որոշում է ընդունվել ԱԳՆ ղեկավարների մակարդակով մի քանի հանդիպումների կազմակերպման մասին։

Հնարավոր է՝ արտգործնախարարների 1–3 հանդիպումներից հետո ռուսական կողմի նախաձեռնությամբ կկազմակերպվի Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների նոր հանդիպում,–ընդգծել է Մամեդյարովը։

Այս խորագրի վերջին նյութերը