Լրահոս

10.03.2011 15:22


ԺԿ նախագահ. ««Ժառանգության» գործոնն ընդհանուր առմամբ ես դրական եմ գնահատում»

ԺԿ նախագահ. ««Ժառանգության» գործոնն ընդհանուր առմամբ ես դրական եմ գնահատում»

Մեկնաբանելով «Ժառանգություն» կուսակցության հետ կապված վերջին միջադեպը՝ «Ժողովրդական» կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանն ասել է, թե «Ժառանգությունը» քաղաքական դաշտում ակտիվացել է, և դա շատ լավ է։

–«Ժառանգության» գործոնն ընդհանուր առմամբ ես դրական եմ գնահատում՝ չնայած հասկանալի է, որ իրենք ցանկանում են հեղինակություն ձեռք բերել։ Բայց հեղինակությունը պետք է ոչ թե ոլորտ առ ոլորտ ձեռք բերել, պետք է մեծ զանգվածներ լինեն,–ասել է Տիգրան Կարապետյանը։

Նա նշել է, որ իրենք համագործակցության եզրեր միշտ փնտրում են և անպայման կգտնեն, քանի որ դաշտը մենաշնորհել չի կարելի, ինչը, նրա խոսքերով,  անում է ՀԱԿ–ը։

Անդրադառնալով ոստիկանության հետ բախմանը՝ նա նշել է, թե պետք է բախվել ոչ թե ոստիկանության հետ, թեև դա էլ է հարկավոր, եթե առիթը կա, այլ՝ իշխանավորի.

Ոստիկանը ծառայող է։ Իրեն կանգնեցնում են, ինքն իր պաշտոնից է վախենում, չնայած ես համարում եմ, որ եթե պետք է բախվել, ուրեմն պետք է բախվել։ Չվախենալ դրանից։

Ինչ վերաբերում է «Ժառանգության» նկատմամբ իր վերաբերմունքի փոփոխությանը, Տիգրան Կարապետյանն ասել է, թե հիմա էլ նույն ձևով է արտահայտվում «Ժառանգության» մասին ու ասում է, որ այն ամերիկյան «պրոյեկտ» է, բայց ընդդիմադիր են։

Ես համագործակցելու եմ բոլոր ուժերի հետ, որոնք պայքարելու են հանուն արդարության,– ասել է նա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը