Կարո Փայլանը մեջլիսից պահանջել է գյավուր բառի համար զգուշացում անել Էրդողանին
Թուրքիայի մեջլիսի (խորհրդարան) հայ պատգամավոր Կարո Փայլանը դիմում է ներկայացրել մեջլիսի նախագահություն՝ պահանջելով զգուշացում անել նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին՝ գյավուր արտահայտության համար:
Փայլանի՝ մեջլիս նախագահություն ներկայացված դիմումի մեջ ասվում է, որ իր գլխավորած «Արդարություն և զարգացում» կուսակցության (AKP-ԱԶԿ) փետրվարի 26-ի ժողովին Էրդողանը, ակնարկելով ոչ մուսուլմաններին, ռասիստական ու թշնամական ոճով արել է հետևյալ արտահայտությունը՝ «Գյավուրի թուրը գողանալով՝ կարող եք այս ժողովրդին ցավեցնել, սակայն երբեք նրա պայքարի ոգին չեք կարող կոտրել»:
«Հանրապետության նախագահի ու քաղաքական կուսակցության ղեկավարի կողմից Մեջլիսում, որի անդամն եմ ես, քրիստոնյա համայնքը թիրախավորող ատելության խոսք օգտագործելն անընդունելի է»,-ասվում է հայ պատգամավորի դիմումի մեջ:
Փայլանը խորհրդարանի նախագահությանը կոչ է արել կատարել իր պարտականությունները ատելության խոսքի ու խտրականություն պարունակող արտահայտությունները դատապարտելու հարցում:
«Պահանջում եմ անհապաղ դատապարտել ատելության խոսք պարունակող արտահայտությունները և համապատասխան զգուշացում անել ԱԶԿ-ի ղեկավար Ռեջեփ Թայիփ Էրդողանին»,-եզրափակել է Փայլանը:

Աղբյուրը՝ ermenihaber.am