Լավրովն Անկարային ցավակցություն է հայտնել Սիրիայում զինվորականների զոհվելու կապակցությամբ
Մոսկվան Անկարային ցավակցություն Է հայտնում Սիրիայում թուրք զինվորականների զոհվելու կապակցությամբ: Այդ մասին, ինչպես հաղորդել Է ՌԻԱ Նովոստին, հայտարարել Է ՌԴ-ի ԱԳ նախարարության ղեկավար Սերգեյ Լավրովը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Մենք ցավակցություն ենք հայտնում եւ, կրկնում եմ մեկ անգամ եւս, անում ենք ամեն ինչ, որպեսզի թուրք զինվորականների անվտանգությունը, որոնք Իդլիբի գոտում ապահովում են ապաԷսկալացիայի ռեժիմը, ապահովված լինի: Եվ մեր զինվորականները պատրաստ են շարունակելու այդ աշխատանքը»,- ասել Է Լավրովը մամուլի ասուլիսում: Իդլիբում իրադրությունը սրվեց այն բանից հետո, երբ փետրվարի 27-ին «Հայաթ Թահրիր աշ Շամի» ահաբեկիչները խոշորամասշտաբ հարձակում սկսեցին Սիրիայի կառավարական զորքերի դիրքերի վրա: Սիրիայի բանակը պատասխան կրակ Է բացել:
Գնդակոծման են ենթարկվել այդ թվում թուրք զինվորականները, որոնք, ՌԴ-ի պաշտպանության նախարարության տեղեկավտությամբ՝ չպետք Է գտնվեին այնտեղ: Դրա հետեւանքով զոհվել Է Թուրքիայի բանակի 33 զինծառայող, վիրավորվել Է ավելի քան 30 մարդ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: