Ըստ ՀՅԴ–ական պատգամավորի՝ աշնանը ՀԱԿ–ը կհայտարարի, որ գնում է հերթական ընտությունների
ՀՅԴ խմբակցության քարտուղար Արտյուշա Շահբազյանի կարծիքով՝ հավանաբար արդեն աշնանը Հայ ազգային կոնգրեսը կհայտարարի կամ ուղղակիորեն ակնհայտ կդրաձնի, որ գնում է ոչ թե արտահերթ, այլ հերթական ընտությունների.
–Հավանաբար դժվար է տարիուկես մարդկանց հրապարակում պահելը, բայց այդ արտահերթ ընտրության գայթակղությունը կամ ինտրիգը հնարավորություն է տալիս շարունակելու ա՛յդ օրակարգով։
«Հենարան» ակումբում Ա. Շահբազյանը նաև ասել է, թե ՀԱԿ–ը մեղմացրել է իր դիրքորոշումը.
–Իրենց վերջին պահանջների մեջ արդեն չկար նախագահի հրաժարականի հարց։ Կար վարչապետի հրաժարականի հարց։ Ի դեպ, երբ որ ժամանակին մենք չէինք ամենավերևը բարձրացնում նշաձողը, նույն ուժը մեզ քննադատում էր դրա համար։ Բայց իրենք հիմա իրենց նշաձողն իջեցրել են։ Հավանբար, ունեն հաշվարկներ, որն իրենց խնդիրն է։
ՀՅԴ խմբակցության քարտուղարը նշել է նաև, որ թե՛ ՀԱԿ–ի, և թե՛ մեկ այլ ուժի հետ նպատակահարմար չեն տեսնում որևէ համագործակցություն, եթե նպատակն իշխանափոխությունն է։
–Իշխանափոխությունն ինքնանպատակ է, եթե ասում են՝ դու վատն ես, ես լավը, դու իջիր, ես նստեմ այդ աթոռին։ Իշխանափոխությունն ինքնապատակ է, եթե չկա ծրագիր, որը պետք է երկրի վիճակը բարեփոխի,–հավելել է Ա. Շահբազյանը։

7or.am