Վարչապետը հանձնարարել էր ծառայողական քննություն նշանակել. ոստիկանապետը բավարարվել է միջադեպի ուսումնասիրությամբ
Այսօր կառավարության նիստից հետո ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանից փորձել է ճշտել, թե արդյո՞ք մարտի 3-ին ՀՀ կառավարության շենքի առջև ոստիկանների, «Ժառանգություն» խմբակցության պատգամավորների և բացօթյա առևտրով զբաղվող ցուցարարների միջև տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ կատարվել է ծառայողական քննություն։ Հարցին ի պատասխան՝ ոստիկանապետն ասել է, որ ոստիկանությունը կատարել է ուսումնասիրություն, իսկ ծառայողական քննություն՝ ոչ։
«Ծառայողական քննություն կատարում եմ այն դեպքում, երբ արդեն հանգամանքները տանում են դրան, որ խախտում է կատարվել։ Իսկ այն դեպքում, երբ ուսումնասիրության արդյունքում պարզվում է, որ ոստիկանների գործողությունները օրինաչափ են եղել և նրանք որևիցե խախտում թույլ չեն տվել, երբ մեզ ներկայացվեց ամբողջ տեսագրությունը կոլեգիայով քննարկել ենք, ուսումնասիրել ենք և գտել, որ ոստիկանները նման վերաբերմունքի պարագայում նույնիսկ ոչ իրավաչափ որևէ գործողություն չեն կատարել։ Ոչ մեկին թույլ չեմ տալիս ոստիկանին վիրավորել` անկախ ձեր պատգամավորական մանդատներից»,- ասել է Ա.Սարգսյանը:
Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Տիգան Սարգսյանը հանձնարարել էր ոստիկանապետին ծառայողական քննություն նշանակել միջադեպի կապակցությամբ:
Վարչապետը հանձնարարել էր ծառայողական քննություն նշանակել. ոստիկանապետը բավարարվել է միջադեպի ուսումնասիրությամբ
Այսօր կառավարության նիստից հետո ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանից փորձել է ճշտել, թե արդյո՞ք մարտի 3-ին ՀՀ կառավարության շենքի առջև ոստիկանների, «Ժառանգություն» խմբակցության պատգամավորների և բացօթյա առևտրով զբաղվող ցուցարարների միջև տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ կատարվել է ծառայողական քննություն։ Հարցին ի պատասխան՝ ոստիկանապետն ասել է, որ ոստիկանությունը կատարել է ուսումնասիրություն, իսկ ծառայողական քննություն՝ ոչ։
«Ծառայողական քննություն կատարում եմ այն դեպքում, երբ արդեն հանգամանքները տանում են դրան, որ խախտում է կատարվել։ Իսկ այն դեպքում, երբ ուսումնասիրության արդյունքում պարզվում է, որ ոստիկանների գործողությունները օրինաչափ են եղել և նրանք որևիցե խախտում թույլ չեն տվել, երբ մեզ ներկայացվեց ամբողջ տեսագրությունը կոլեգիայով քննարկել ենք, ուսումնասիրել ենք և գտել, որ ոստիկանները նման վերաբերմունքի պարագայում նույնիսկ ոչ իրավաչափ որևէ գործողություն չեն կատարել։ Ոչ մեկին թույլ չեմ տալիս ոստիկանին վիրավորել` անկախ ձեր պատգամավորական մանդատներից»,- ասել է Ա.Սարգսյանը: Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Տիգան Սարգսյանը հանձնարարել էր ոստիկանապետին ծառայողական քննություն նշանակել միջադեպի կապակցությամբ: