Աշխարհ

28.02.2020 16:00


Մահացել է Սու-34–ի ազգությամբ հայ նախագծողը

Մահացել է Սու-34–ի ազգությամբ հայ նախագծողը

Փետրվարի 28–ին՝ Մոսկվայում, 84 տարեկան հասակում մահացել է Սու–34 կործանիչի գլխավոր նախագծող Ռոլան Գուրգենի Մարտիրոսովը։ Մարտիրոսովը մասնակցել է նաև Սու-24 և Սու-24Մ ռազմաճակատային ռմբակոծիչների նախագծման աշխատանքներին։

Այս մասին հայտնում է «ՏԱՍՍ» գործակալությունը։

Ռոլան Մարտիրոսովը ծնվել է 1935 թվականի հոկտեմբերի 6–ին։ Ավիակոնստրուկտորական ոլորտում աշխատել է 1959 թվականից, մինչև կյանքի վերջ «Սուխոյ»-ում զբաղեցրել է տարբեր պատասխանատու պաշտոններ:

Աղբյուրը՝ razm.info

Այս խորագրի վերջին նյութերը