Այս պահին տնտեսության կառուցվածքում՝ քաղաքականության առումով հիմնարար փոփոխություններ ապահովող առաջընթաց չունենք․ Արծվիկ Մինասյան (տեսանյութ)
Ընդհանուր առմամբ՝ մեր տնտեսությունը շարունակում է կրել այսպես ասած իներցիոն բնույթ։ Այս մասին այսօր «2019թ․ տնտեսական արդյունքը և 2020թ․ տնտեսական մարտահրավերները» թեմայով քննարկման ժամանակ ասաց տնտեսագետ Արծվիկ Մինասյանը։
«Ցավոք, այս պահին տնտեսության կառուցվածքում՝ քաղաքականության մասով հիմնարար փոփոխություններ ապահովող առաջընթաց չունենք։ Դա ցույց է տալիս կառուցվածքում աճի նպաստմանը զուգահեռ ակնումները, ինչպես օրինակ գյուղատնտեսության ոլորտում։ Ցավոք, մենք այստեղ 2018թ. համեմատ ունենք շուրջ 60 մլրդ դրամով պակաս ստեղծված հավելյալ արժեք»,- նշեց նա։
Մինասյանը ներկայացրեց, որ շինարարության ծավալները աճ չունեն։ Նա նշեց, որ մոտ 26 մլրդ դրամով ավելացել է զվարճությունների և հանգստի ոլորտի գումարը, որը սակայն տնտեսական աճ համարել չի կարելի։
«Անշուշտ, ցուցանիշներից մեկը բաց հանքերի շահագործումն է, մոտ 25 մլրդ դրամով ավելի, սա խոսում է այն մասին, որ հայտարարված քաղաքականությունը, թե հանքարդյունաբերությունից պետք է տնտեսությունը վերակողմնորոշվի դեպի տեխնոլոգիատար՝ միտված առաջադեմ տեխնոլոգիաների զարգացմանը, հակասում է մոտեցմանը և սրա պատճառը ոչ միայն այն է , որ չկա այստեղ հստակ հայեցակարգ, այլ այն, որ չի հաջողվել ձևակերպել անհրաժեշտ նպատակադրումները և գաղափարախոսությունը»,- ասաց Մինասյանը։
Մինասյանի խոսքով՝ տնտեսական աճի կարևոր պայմաններից է ներդրումային քաղաքականությունը, որն ըստ նրա՝ Հայաստանում դեռ չի ձևավորվել. «Հայաստանում դեռ չի ձևավորվել այնպիսի համակարգ, որտեղ ներդրողի իրավունքների պաշտպանությունը կախված չլինի չինովնիկից և քաղաքական գործչից»։
Այս պահին տնտեսության կառուցվածքում՝ քաղաքականության առումով հիմնարար փոփոխություններ ապահովող առաջընթաց չունենք․ Արծվիկ Մինասյան (տեսանյութ)
Ընդհանուր առմամբ՝ մեր տնտեսությունը շարունակում է կրել այսպես ասած իներցիոն բնույթ։ Այս մասին այսօր «2019թ․ տնտեսական արդյունքը և 2020թ․ տնտեսական մարտահրավերները» թեմայով քննարկման ժամանակ ասաց տնտեսագետ Արծվիկ Մինասյանը։
Մինասյանը ներկայացրեց, որ շինարարության ծավալները աճ չունեն։ Նա նշեց, որ մոտ 26 մլրդ դրամով ավելացել է զվարճությունների և հանգստի ոլորտի գումարը, որը սակայն տնտեսական աճ համարել չի կարելի։
Մինասյանի խոսքով՝ տնտեսական աճի կարևոր պայմաններից է ներդրումային քաղաքականությունը, որն ըստ նրա՝ Հայաստանում դեռ չի ձևավորվել. «Հայաստանում դեռ չի ձևավորվել այնպիսի համակարգ, որտեղ ներդրողի իրավունքների պաշտպանությունը կախված չլինի չինովնիկից և քաղաքական գործչից»։
Աղբյուրը՝ Tert.am