Թուրքիան Սիրիայի հարցով ՆԱՏՕ-ի արտահերթ նիստ է հրավիրում
ՆԱՏՕ-ն փետրվարի 28-ին Թուրքիայի պահանջով արտահերթ նիստ կգումարի Սիրիայի հարցով: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգն Twitter-ում գրառում է արել՝ տեղեկացնելով, որ ՆԱՏՕ-ի անդամները հավաքվելու և քննարկելու են Սիրիայում տեղի ունեցող զարգացումները:
Ստոլտենբերգի գրառման մեջ նշվում է, որ «Թուրքիայի պահանջով հյուսիսատլատյան դաշինքի 29 երկրների դեսպանները կհանդիպեն և Սիրիայի իրադրության շուրջ խորհրդակցություն կանցկացնեն»:
ՆԱՏՕ-ի կանոնադրության 4-րդ հոդվածի համաձայն՝ դաշինքի անդամ յուրաքանչյուր երկիր իրավունք ունի գործընկերների հետ արտահերթ խորհրդակցություն անցկացնել եթե իր անվտանգության ուղղված սպառնալիք է լինում: Թուրքիան վերոհիշյալ 4-րդ հովածից վերջին անգամ օգտվել էր 2015-ին: