Տիգրան Կարապետյանն այսուհետ պահանջելու է Սերժ Սարգսյանի հրաժարականը»
–Ինչ վերաբերում է ընդդիմության ընդհանուր դաշտ ստեղծելուն, ես պետք է ասեմ, որ նպատակները տարբեր են։ Կա ընդդիմությունը, որը աթոռակռիվ է տալիս, իսկ մեր նպատակը մեկն է՝ որ ժողովուրդը լավ ապրի ու արդար ապրի,–«Դուպլեքս» ակումբում ասել է «Ժողովրդական կուսակցության» նախագահ Տիգրան Կարապետյանը։
Նա նշել է, որ մարտի 21–ին տեղի կունենան հերթական հանրահավաքն ու երթ, ինչի նպատակը ժողովրդին փողոց հանելն է, որպեսզի նրանք հասկանան, թե եթե իրենք սատար չկանգնեն արդարությանը, արդարությունն ընդհանրապես կկործանվի։ Արդարությունը, նրա խոսքերով, ոմանք փորձում են փոխարինել վճռական որոշումներով։
Աթոռակռիվ տվող ընդդիմությունը ՀԱԿ–ն է, ավելի ճիշտ՝ նրա կորիզը՝ ՀՀՇ–ն։
–Ես չէի ցանկանա ընդդիմության մեջ հիմա ինչ–որ… Համենայնդեպս մենք, անձամբ ես, անցյալ հանրահավաքին կոչ եմ արել մեր զանգվածին միանալ զանգվածներին։ Մենք առաջնորդներով չենք միացել, բայց ժողովուրդը միացած է եղել։ Դա է պատճառը, որ ՀԱԿ–ի հանրահավաքին շատ մարդ էր,– ասել է Տիգրան Կարապետյանն ու հավելել, որ ժողովուրդը կապ չունի առաջնորդների նպատակի հետ, ժողովուրդն իրոք արդարություն է ցանկանում։
Անդրադառնալով ՀԱԿ ներկայացրած պահանջագրին՝ ԺԿ նախագահն ասել է, թե այդ պահանջագրով ՀԱԿ–ը կրկնում է իրենց, քանի որ առաջին պահանջագիրն իրենք ներկայացրեցին.
–Ես, ճիշտն ասած, մի բան չեմ հասկանում։ Երբ ասում են, որ նախագահը լեգիտիմ չէ, ու հետո վերջնագրով դիմում են նախագահին, դրանով լեգիտիմացնում են նրան։ Ես այդպես եմ համարում։
Լրագրողի՝ «Գալուստ Սահակյանն ասում էր, թե ՀԱԿ–ի պահանջները 90–ականների ընդդիմության պահանջներն էին» դիտարկմանն ի պատասխան՝ Տ. Կարապետյանն ասել է.
–Կարող է պատահել, ի՞նչ է եղել։ Անկեղծ ասեմ ձեզ՝ Գալուստ Սահակյանի ասածն ինձ համար ավտորիտետ չի։
Նա նաև ընդգծել է, որ իրենք այսուհետ պահանջելու են Սերժ Սարգսյանի հրաժարականը.
–Այո՛, այսուհետ պահանջելու ենք, և ոչ թե լեգիտիմության կամ ոչ լեգիտիմության հարցում, այլ այն հարցում, որ այսօր չունենք ժողովրդավարություն, կա բռնապետություն, որն ինչքան շուտ հեռանա, այնքան լավ է ժողովրդի համար։

7or.am