Աշխարհ

28.02.2020 15:15


Պուտինը և Էրդողանը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Իդլիբի իրադրությունը

Պուտինը և Էրդողանը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Իդլիբի իրադրությունը

Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը եւ Թայիփ Էրդողանը փետրվարի 28-ին անցկացված հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Իդլիբի ապաԷսկալացիայի գոտու վերաբերյալ պայմանավորվածությունների կատարումը: Այդ մասին, ինչպես հաղորդել Է ՏԱՍՍ-ը, հայտնել Է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Այսօր կայացել Է նախագահներ Պուտինի եւ Էրդողանի հեռախոսազրույցը` Թուրքիայի Հանրապետության ղեկավարի խնդրանքով: Խոսակցությունը եղել Է հանգամանալի, այն նվիրված Էր ամեն ինչ անելու անհրաժեշտությանը, որպեսզի կատարվեն ապաԷսկալացիայի գոտու շուրջ ձեռք բերված սկզբնական պայմանավորվածությունները»,-ասել Է նա:

Պուտինը եւ Էրդողանը նաեւ քննարկել են առաջիկայում այս կամ այն մակարդակով Իդլիբի շուրջ շփումներ անցկացնելու հնարավորությունը:

Այս խորագրի վերջին նյութերը