Ռուսաստանի օդատիեզերական ուժերը Իդլիբում թուրքական բանակի օբյեկտ են ոչնչացրել․ կան տասնյակ զոհեր (լուսանկար 18+, տեսանյութ)
Անկարան հայտնել է սիրիական Իդլիբում շուրջ 80 թուրք զինծառայողի ոչնչացման մասին։ Նրանցից 34-ը զոհվել է Ռուսաստանի օդատիեզերական ուժերի կողմից թուրքական բանակի օբյեկտին ավիահարվածից։ Այս մասին տեղեկացնում է rusvesna-ն։
Թուրքիայի նախագահ Էրդողանն Անվտանգության խորհրդի հրատապ նիստ է հրավիրել։ Տագնապով օդ է բարձրացվել թուրքական ռազմական ավիացիան, F-16 կործանիչները Սիրիայի սահմանների մոտ են։
«Ռոսիա-24»-ն էլ հայտնում է, որ Թուրքական ստորաբաժանումներն Իդլիբում կրակ են բացել սիրիական կառավարական բանակի և ռուսական ինքնաթիռների ուղղությամբ:
«Սիրիացի զինվորականներին բառի ուղիղ իմաստով փրկում է օդուժը՝ սեփական և ռուսական: Սիրիայի և Ռուսաստանի ռազմաօդային ուժերն ամեն անգամ կանգնեցնում են գրոհայիններին»,-ընդգծել է Մերձավոր Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում Համառուսասատանյան պետական հեռուստառադիոընկերության բյուրեյի ղեկավար Եվգենի Պոդդուբնին:
Նրա խոսքով՝ թուրքական ուժերը և գրոհայիններն ակտիվորեն օգտագործել են զենիթահրթիռային համակարգեր: Ռուսական և սիրիական օդուժն օգտագործել են ջերմային թակարդներ հրդեհային պաշտպանության համար:
Ռասզմական գործողությունների էպիկենտրոնը գտնվում է Նայրաբ, Սաան և Ջուբաս գյուղերի շրջակայքում:

7or.am