Նաիրա Զոհրաբյան. «Բեմի լավ բանվորներ բոլոր ժամանակներում պետք են»
Ի պատասխան մեր հարցի, թե ինչպե՞ս կմեկնաբանեք թերթերից մեկին ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանի հայտնած այն տեսակետը, թե՝ ստորագրելով կոալիցիոն հայտարարությունը՝ ԲՀԿ-ի ինքնուրույն դերակատարություն ստանձնելու հնարավորությունը համարյա զրոյացավ, ԲՀԿ խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանն ասաց. «Անկեղծ ասած, դժվարությամբ հիշեցի, թե ում մասին է խոսքը: Որքան հիշում եմ, այդ գործիչը դիմել էր զվարճալի էքսպերիմենտի եւ 2008-ին առաջադրվել էր նախագահի թեկնածու՝ արդյունքում ստանալով ընդամենը 0,3 տոկոս ձայն: Երեւի որոշել էր Գինեսի ռեկորդ սահմանել՝ «ամենաանվստահելի թեկնածու» անվանակարգում: Քանզի միջին հայկական գերդաստանի միջին վիճակագրական հաշվարկներով անգամ վերջինիս հարազատներն իրեն վստահության չեն տվել: Նման անփառունակ իրավիճակում հայտնվելուց հետո իրեն հարգող ցանկացած գործիչ ընդհանրապես պիտի լքեր քաղաքական հարթակն ու ինքնահաստատման այլ արահետներ որոներ: Բայց քանի որ դիլետանտիզմը սովորաբար միշտ մարտնչող է լինում, ուստի սույն անձը այժմ է որոշել է զբաղվել քաղաքական վերլուծություններ եւ կանխատեսումներ անելով:
Ի դեպ, ժամանակին, նախագահի չստացված այդ թեկնածուն նույն էնտուզիազմով բարեհաջող տապալել է նաեւ ԼՂՀ ԱԳ նախարարի իր աշխատանքը, ինչի արդյունքում Արցախում նրան բարեկամաբար խորհուրդ են տվել վերադառնալ իր նախնական փեշակին՝ հանրահավաքների ժամանակ դինամիկ եւ միկրոֆոն տեխափոխելուն, ինչը, ըստ ականատեսների, վերջինս խիստ պրոֆեսիոնալ անում էր շարժման առաջին տարիներին:
Ինձ մնում է միանալ այդ խորհրդին. ի վերջո, բեմի լավ բանվորներ բոլոր ժամանակներում պետք են: Հատկապես հիմա, երբ բեմերի պակաս հաստատապես չկա»։