Տ. Կարապետյան. «Յուրաքանչյուր տնտեսական որոշում հակամարտության մեջ է մտնում հասարակության հետ»
Ներքաղաքական զարգացումներից խոսելիս «Դուպլեքս» ակումբում «Ժողովրդական» կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանն ասել է, թե գարունն իսկապես թեժ է լինելու, քանի որ մայիսի 12–ից հետո օրենքով արգելված են արտահերթ խորհրդարանական ընտրությունները։
–Այդ պահանջները, փաստորեն, պետք է ակտիվանան, և պետք է արտահերթ ընտրությունները տեղի ունենան մինչև մայիսի 12–ը։ Խորհրդարանն իրեն վարկաբեկել է և ժողովրդի նպատակներին չի ծառայում։ Այն ծառայում է օլիգարխների ու իշխանավորների նպատակներին,–ասել է Տիգրան Կարապետյանն ու ավելացրել, թե այդ տեսանկյունից նահանջ ենք ապրում, որևէ առաջընթաց չկա։
Նա նշել է, թե երբ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն իր նախընտրական քարոզարշավի ժամանակ ասում էր՝ «Առա՛ջ, Հայաստան», հավանաբար նկատի ուներ առաջվա Հայաստանը, քանի որ այն Հայաստանում, որտեղ բնակվում ենք այսօր, հպարտանալու քիչ բան կա։ Այսօր, նրա խոսքերով, կան միայն բիրտ քաղաքական ու տնտեսական որոշումներ.
–Յուրաքանչյուր տնտեսական որոշում հակամարտության մեջ է մտնում հասարակության հետ, որովհետև զրկում է մարդկանց օրվա վաստակից։ Փաստորեն, մենք ունենք ոչ միայն տնտեսական, այլև քաղաքական մենաշնորհ, որտեղ որոշումները լայն զանգվածների համար չեն,–ընդգծել է նա։
Տնտեսական որոշումները, ըստ նրա, միտված են բյուջեն լցնելուն, ինչը շատ վատ վիճակում է, քանի որ հարկատու չենք աճեցրել, ու ակնկալել, թե հասարակությունը կարող է բյուջեն լցնել, բացառվում է։ Այս պարագայում մնում են օլիգարխներն ու ԱՊՊԱ–ի տեսակի բիրտ օրենքները։ Տ. Կարապետյանը կարծում է, թե ավելանալու են նաև գույքահարկն ու հողի հարկը։
«Ժողովրդական» կուսակցությունը, նրա խոսքերով, ակտիվ շրջան է մտնում։ Մարտի 21–ին՝ ժամը 17։00–ին, տեղի կունենան հանրահավաք ու երթ։ Հանարահավաքին ներկա կլինեն նոր դեմքեր։

7or.am