ՄԻՊ–ը և արագ արձագանքման խումբը չեն տեսել անօրինական որևէ գործողության կատարում ո՛չ ոստիկանների և ո՛չ էլ քաղաքացիների կողմից
Հարգելի գործընկերներ, հաշվի առնելով մարտի 3-ին ՀՀ կառավարության շենքի դիմաց տեղի ունեցած միջադեպի մասին Պաշտպանի արձագանքի վերաբերյալ մամուլի հետաքրքրվածությունը, ներկայացնում եմ ՀՀ ՄԻՊ Կարեն Անդրեասյանի պաշտոնական գրությունը ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին:
2011թ. մարտի 3-ին ՄԻՊ գրասենյակը հաղորդում է ստացել ՀՀ կառավարության շենքի մոտ բացօթյա առևտրի արգելքի դեմ բողոքող անձանց և ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավորների կողմից խաղաղ ցույցի իրականացման ընթացքում մարդու իրավունքների խախտումների և ոստիկանների կողմից լիազորությունների վերազանցման վերաբերյալ: Հանրապետության հրապարակ է մեկնել ՀՀ ՄԻՊ Կարեն Անդրեասյանը և արագ արձագանքման խումբը: Նրանք չեն տեսել անօրինական որևէ գործողության կատարում ո՛չ ոստիկանների և ո՛չ էլ քաղաքացիների կողմից: ԱԺ պատգամավորները տեղեկացրել են Պաշտպանին, որ ոստիկանները խոչընդոտել են քաղաքացիներիª խաղաղ ցույց անցկացնելու իրավունքի իրականացմանը, ավելինª ինչպես վկայում են պատգամավորները բռնություն են կիրառել բողոքող քաղաքացիների և անձեռնմխելիություն ունեցող պատգամավորների նկատմամբ:
Հայտնում ենք, որ «Ժառանգություն» խմբակցության պատգամավորների կողմից Պաշտպանին հասցեագրված բանավոր հաղորդման ընթացքում դեպքի վերաբերյալ այլ մանրամասներ չեն ներկայացվել, հետևաբար Պաշտպանը չի կարող տրամադրել Ոստիկանությանը վերը նշվածից բացի այլ տվյալներ:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը ՀՀ Ոստիկանության պետ Ա. Սարգսյանին խնդրել է հետամուտ լինել տեղի ունեցած միջադեպի հանգամանքների լրիվ և բազմակողմանի վերհանմանը: Պաշտպանը մասնավորապես առաջարկել է քննության ընթացքում հաշվի առնել ոչ միայն ոստիկանների ցուցմունքները, այլև ականատեսների վկայությունները:
Կ. Անդրեասյանը խնդրել է Ա. Սարգսյանին հնարավորինս սեղմ ժամկետներում պարզաբանումներ տալ տեղի ունեցածի վերաբերյալ և տեղեկացնել քննության ընթացքի և արդյունքների մասին:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի մամուլի քարտուղար
Ծովինար Խաչատրյան