Աշխարհ

27.02.2020 16:18


Թբիլիսիի դեղատները հայտնել են դիմակների և հակամանրէական հեղուկների դեֆիցիտի մասին

Թբիլիսիի դեղատները հայտնել են դիմակների և հակամանրէական հեղուկների դեֆիցիտի մասին

Թբիլիսիի դեղատներում սպառվել են վիրաբուժական դիմակների եւ հակամանրԷական հեղուկների պաշարները: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՌԻԱ Նովոստիին հայտնել են դեղագործները:

Վրաստանի առողջապահության նախարարությունը փետրվարի 26-ին հայտնել Է նոր տիպի կորոնավիրուսով վարակման առաջին դեպքի հայտնաբերման մասին. ախտահարվածը 50-ամյա տղամարդ Է, որը Վրաստան Է ժամանել Ադրբեջանից, իսկ մինչ այդ եղել Է Իրանում:

«Դիմակներ, ցավոք, այլեւս չկան մեր դեղատան ամբողջ ցանցում: Երեկ երեկոյան կորոնավիրուսի մասին հայտարարությունից հետո այստեղ հերթ Է գոյացել: Դիմակների հետ մեկտեղ բառիս բուն իմաստով տարել են եղած բոլոր հակամանրԷական հեղուկները»,- հայտարարել Է PSP դեղատան դեղագործը:

Այս խորագրի վերջին նյութերը