Աշխարհ

27.02.2020 18:55


Սիրիայում թուրքական զինուժը կրկին կենդանի ուժի կորուստներ ունի

Սիրիայում թուրքական զինուժը կրկին կենդանի ուժի կորուստներ ունի

Սիրիայի Իդլիբ նահանգում կրկին թուրք զինվորականներ են սպանվել:

Թուրքիայի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ Սիրիայի կառավարական բանակի ավիահարվածների հետևանքով փետրվարի 26-ին Իդլիբում 2 թուրք զինվորական է սպանվել, 2 հոգի էլ վիրավորվել են: Թուրքական կողմը պատասխան հարված է հասցրել Բաշար ալ-Ասադի ուժերի հենակետերին:

Թուրքական աղբյուրը, հղում անելով տարբեր աղբյուրների, նշում է, որ թուրքական զինուժը ոչնչացրել է Սիրիայի կառավարական ուժերին պատկանող 1 միավոր ZU-23 տեսակի հակաօդային կայանք, 1 միավոր հակատանկային համակարգ, 3 տանկ և զրահատեխնիկա տեղափող 1 մեքենա :

Թուրքական բանակի ձեռքն է անցել նաև Սիրիայի բանակին պատկանող 3 տանկ:

Ըստ թուրքական տարբեր աղբյուրներում շրջանառվող լուրերի` իդլիբյան բախումների հետևանքով Սիրիայի կառավարական ուժերի 114 զինվոր է զոհվել:

Հիշեցնենք, որ վերջին շրջանում Սիրիայի Իդլիբ նահանգն ահաբեկչական խմբավորումներից մաքրելու նպատակով Սիրիայի կառավարական ուժերը նահանգում ռազմական գործողություններ են իրականացնում:

Այդ գործողությունների ընթացքում Իդլիբում գրանցվում են բախումներ նաև այնտեղ գտնվող թուրքական ուժերի ու կառավարական բանակի ուժերի միջև:

Աղբյուրը՝ ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը