Աշխարհ

27.02.2020 15:33


Ֆրանսիայի նախագահը հայտարարել է, որ կորոնավիրուսի համաճարակն առջևում է

Ֆրանսիայի նախագահը հայտարարել է, որ կորոնավիրուսի համաճարակն առջևում է

Ֆրանսիան ստիպված կլինի դիմակայել կորոնավիրուսի համաճարակին, իսկ բժիշկների խնդիրն Է՝ արդյունավետ կերպով հակազդել հիվանդությանը, փետրվարի 27-ին հայտարարել Է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Նույն օրը առավոտյան Մակրոնը ժամանել Է մայրաքաղաքի Pitie-Salpetriere հիվանդանոց Փարիզի 13-րդ օկրուգում: Փետրվարի լույս 26-ի գիշերը հենց այդ բուժհիմնարկում Է մահացել կորոնավիրուսով վարակված ֆրանսիացիներից մեկը:

«Մեր առջեւ ծառացել Է ճգնաժամը, համաճարակ Է սպասվում… Մեր պարտքն Է լավագույնս դիմակայել դրան»,- ասել Է Ֆրանսիայի ղեկավարը հիվանդանոցի անձնակազմի հետ կայացած հանդիպման ժամանակ: Նա բժիշկներին հավաստիացրել Է, որ կաջակցի նրանց: Ներկայում Ֆրանսայում վարակված Է 18 մարդ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Այս խորագրի վերջին նյութերը