Աշխարհ

27.02.2020 14:59


Ճապոնիայում կորոնավիրուսի պատճառով փակում են բոլոր դպրոցները

Ճապոնիայում կորոնավիրուսի պատճառով փակում են բոլոր դպրոցները

Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն պրեֆեկտուրաների իշխանություններից պահանջում Է՝ ամբողջ երկրում ժամանակավորապես փակել դպրոցները կորոնավիրուսի տարածումը կանխելու միջոցառումների շրջանակում: Այդ մասին փետրվարի 27-ին հայտնել Է NHK հեռուստաալիքը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Նշվում Է, որ միջոցառումներն ուժի մեջ կմտնեն մարտի 2-ից եւ կգործեն մինչեւ գարնանային արձակուրդներն սկսվելը: Կախված պրեֆեկտուրայից՝ դրանք կա՛մ մարտի կեսերն են, կա՛մ մարտի վերջը: Կառավարության լրացուցիչ կարգադրությունների բացակայության դեպքում երեխաները դպրոց կվերադառնան ապրիլին: Անհատական կարգով դպրոցները փակելու մասին արդեն հայտարարել են Հոկայդո հյուսիսային պրեֆեկտուրայի եւ Օսակա արեւմտյան քաղաքի իշխանությունները:

Ճապոնիայում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել Է 900-ը, ութ մարդ մահացել Է: Վարակվածների մեծամասնությունը Diamond Princess ճամփորդանավի ուղեւորներն են եւ անձնակազմը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Այս խորագրի վերջին նյութերը