Վրաստանում կորոնավիրուսի կասկածով հոսպիտալացվել է 10 մարդ, նրանցից 4-ը` Ադրբեջանի քաղաքացի
Վրաստանի առողջապահության նախարար Էկատերինե Տիկարաձեի խոսքով` Վրաստանում ներկայում նոր տեսակի կորոնավիրուսի տարածման վտանգ չկա, ինչից հետևում է, որ չկա նաև համաճարակի բռնկման վտանգ: Այս մասին տեղեկացնում է pia.ge կայքը:
«Ես հաստատում եմ, որ միջգերատեսչական խորհուրդն ուղղորդված աշխատում է հունվարի 28-ից, և իմ շնորհակալությունն եմ հայտնում բոլոր գործակալություններին, որոնք աշխատում են մեզ հետ: Վարակման առաջին դեպքի ժամանակին հայտնաբերումը հնարավորություն տվեց դադարեցնել այդ մարդու հետագա շփումներն ու տեղափոխել նրան Ինֆեկցիոն հիվանդանոց»,- ասել է նախարարը:
Նախարարի խոսքով` ներկա դրությամբ կորոնավիրուսի կասկածով 10 մարդ է հոսպիտալացվել: 10 հոսպիտալացվածներից 5-ն Իտալիայից են եկել Վրաստան, նրանցից 1-ն Իտալիայի քաղաքացի է, 4-ը` Վրաստանի: 5 հոսպիտալացված էլ կա Իրանից, նրանցից մեկը Վրաստանի քաղաքացի է, 4-ը` Ադրբեջանի:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, փետրվարի 26-ին Վրաստանում արձանագրվել է նոր տեսակի կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը:
Վերջին տվյալներով` Չինաստանում կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 78 հազարը, ավելի քան 29 հազարը բուժվել և դուրս է գրվել հիվանդանոցներից, իսկ մահացածների ընդհանուր թիվը հասել է 2715-ի:
Չինաստանի իշխանություններն անհայտ տեսակի վիրուսի համաճարակի մասին Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը տեղյակ էին պահել դեկտեմբերի 31-ին: Համաճարակը բռնկվել է 11 մլն բնակչություն ունեցող Ուհան քաղաքում:
Ամբողջ աշխարհում մարդիկ խուճապի են մատնվել սրընթաց տարածվող մահացու կորոնավիրուսի պատճառով: Հիվանդների ու զոհերի թիվն օրեցօր ավելանում է, իսկ վարակման դեպքեր են արձանագրվել նաև Չինաստանից դուրս մի շարք երկրներում, ինչը հանգեցրել է համաշխարհային խուճապի: