Տնտեսական

10.03.2011 12:39


Կառավարությունը փորձելու՞ է զսպել գնաճը

Կառավարությունը փորձելու՞ է զսպել գնաճը

Կառավարությունն այսօրվա նիստում անդրադարձ է կատարվել հանրապետությունում շարունակվող գնաճի խնդրին։ Օրենսդիրն ընդունել է որոշում՝ կարգավորելու  գնային քաղաքականությանը։ Համաձայն այդ որոշման՝ առաջին անհրաժետության ապրանքների գների անհիմն բարձրացման դեպքում պետությունը կմիջամտի, ինչը և կամրագրվի օրենսդրությամբ։

Ըստ  Էկոնոմիկայի փոխնախարար Արա Պետրոսյանի՝ սույն որոշման շրջանակբերում 30 և ավելի օրերի ընթացքում մանրածախ ապրանքների 30 և ավելի տոկոս գների աճի դեպքում կառավարությանը կտրվի միջամտելու լիազորություն և սահմանելու առաջին անհրաժեշտության ապրանքնատեսակների գների վերին շեմը։

Այս խորագրի վերջին նյութերը