Աշխարհ

27.02.2020 13:07


Փորձագետները կորոնավիրուսից համաշխարհային զբոսաշրջության վնասը գնահատել են 22 մլրդ դոլար

Փորձագետները կորոնավիրուսից համաշխարհային զբոսաշրջության վնասը գնահատել են 22 մլրդ դոլար

Նոր կորոնավիրուսի հարուցած հիվանդության շուրջ ստեղծված ճգնաժամը կարող Է 22 մլրդ դոլար նստել համաշխարհային զբոսաշրջության վրա: Այս կարծիքը Զբոսաշրջության եւ ճանապարհորդությունների համաշխարհային խորհրդի նախագահ Գլորիա Գեւարան հայտնել Է El Mundo թերթում փետրվարի 27-ին հրապարակված հարցազրույցում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Դեռեւս վաղ Է դա իմանալը (ինչպիսին կլինի ազդեցությունը), բայց մենք Oxford Economics-ից մասնագետների հետ համագործակցությամբ Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպությունում անցկացրել ենք նախնական հաշվարկներ, որոնց համաձայն, այս ճգնաժամը սեկտորի վրա կնստի առնվազն 22 մլրդ դոլար»,-ճշտել Է Գեւարան: Նա հավելել Է, որ «Չինաստանի քաղաքացիներն են այն ճանապարհորդները, որոնք ամենից շատն են ծախսում, երբ ինչ-որ տեղ են ուղեւորվում», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Այս խորագրի վերջին նյութերը