Աշխարհ

27.02.2020 13:04


Պեկինում հայտարարել են, թե կորոնավիրուսի համաճարակը կարող էր սկիզբ առնել ոչ Չինաստանում

Պեկինում հայտարարել են, թե կորոնավիրուսի համաճարակը կարող էր սկիզբ առնել ոչ Չինաստանում

Նոր կորոնավիրուսի համաճարակի սկզբնական աղբյուրը պարտադիր չԷ, որ լիներ Չինաստանում, չնայած այն բանին, որ հիվանդության բռնկումն առաջին անգամ արձանագրվել Է ՉԺՀ-ի տարածքում: Փետրվարի 27-ին կայացած մամուլի ասոլիսում այդ մասին հայտարարել Է ՉԺՀ-ի Առողջապահության գործերի պետական կոմիտեի թոքաբորբի տարածման դեմ պայքարի հատուկ հանձանաժողովի ղեկավար Չժուն Նանշանը:

«Երբ մենք կանխատեսումներ կամ ենթադրություններ ենք անում համաճարակի վերաբերյալ, առաջին հերթին նկատի ենք առնում Չինաստանը եւ չենք դիտարկում այլ երկրներ: Այժմ արտասահմանում Էլ են առաջացել (կորոնավիրուսի տարածման) իրավիճակներ»,- ասել Է նա: «Համաճարակի բռնկումն առաջին անգամ ի հայտ Է եկել ՉԺՀ-ում, սակայն պարտադիր չԷ, որ այն առաջացած լինի Չինաստանում»,- հավելել Է Չժուն Նանշանը: Նա նաեւ նշել Է, որ «նոր տիպի կորոնավիրուսի աղբյուրն առաջվա պես մնում Է չպարզված: Թե հատկապես ինչպես Է հայտնվել նոր կորոնավիրուսը, մինչ օրս հասկանալի չԷ: Մենք չգիտենեք, թե արդյոք այն ավելի վաղ գոյություն Է ունեցել»:

Ինչպես ավելի վաղ հայտարարել են Չինաստանի իշխանությունները, «կորոնավիրուսի սկզբնաղբյուրը պարզված չԷ, սակայն հավանականություն կա, որ դրա գլխավոր տարածողները չղջիկներն են, իսկ կողմնակի տարածողները՝ պանգոլինները», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Աղբյուրը՝ armenpress.am

Այս խորագրի վերջին նյութերը