ՉԺՀ-ի Ցյանցզյան քաղաքում կվարձատրեն կորոնավիրուսի ախտանիշների մասին կամավոր հայտնողներին
Չինաստանի Հուբեյի նահանգի Ցյանցզյան քաղաքի այն բնակիչները, որոնք կամավոր կհայտնեն իրենց մոտ կորոնավիրուսի ախտանիշների առկայության մասին, կկարողանան ստանալ 1000-ից մինչեւ 10 հազար յուան՝ անկախ այն բանից՝ կհաստատվի հիվանդությունը, թե՝ ոչ: Այդ մասին ասված Է տեղական կառավարության հայտարարության մեջ, որը տարածել են չինական ԶԼՄ-ները , տեղեկացնոմ Է «Արմենպրես»-ը: Ճշտվում Է, որ ծրագիրը գործելու Է փետրվարի 27-ից մինչեւ մարտի 2-ը:
1000 յուան (շուրջ 142 դոլար) վարձատրությունը կարող են ստանալ քաղաքի այն բնակիչները, որոնք կամավոր բուժհաստատություններին կդիմեն բարձր ջերմությամբ եւ որոնց մոտ առաջին անգամից չի հաջողվում հստակորեն որոշել կորոնավիրուսի մյուս ախտանիշների առկայությունը:
Երկու հազար յուան (շուրջ 284 դոլար) կստանան նրանք, ովքեր կորոնավիրուսի ախտանիշներով կդիմեն բուժհաստատություններ եւ կհայտնվեն վարակման մեջ կասկածվող պացիենտների ցուցակում:10 հազար յուան (շուրջ 1,4 հազար դոլար) բաժին կհասնի նրանց, ովքեր կամավոր կդիմեն օգնության, եւ հետազոտությունների արդյունքում նրանց մոտ կհաստատվի կորոնավիրուսով վարակվածությունը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
ՉԺՀ-ի Ցյանցզյան քաղաքում կվարձատրեն կորոնավիրուսի ախտանիշների մասին կամավոր հայտնողներին
Չինաստանի Հուբեյի նահանգի Ցյանցզյան քաղաքի այն բնակիչները, որոնք կամավոր կհայտնեն իրենց մոտ կորոնավիրուսի ախտանիշների առկայության մասին, կկարողանան ստանալ 1000-ից մինչեւ 10 հազար յուան՝ անկախ այն բանից՝ կհաստատվի հիվանդությունը, թե՝ ոչ: Այդ մասին ասված Է տեղական կառավարության հայտարարության մեջ, որը տարածել են չինական ԶԼՄ-ները , տեղեկացնոմ Է «Արմենպրես»-ը: Ճշտվում Է, որ ծրագիրը գործելու Է փետրվարի 27-ից մինչեւ մարտի 2-ը:
Երկու հազար յուան (շուրջ 284 դոլար) կստանան նրանք, ովքեր կորոնավիրուսի ախտանիշներով կդիմեն բուժհաստատություններ եւ կհայտնվեն վարակման մեջ կասկածվող պացիենտների ցուցակում: 10 հազար յուան (շուրջ 1,4 հազար դոլար) բաժին կհասնի նրանց, ովքեր կամավոր կդիմեն օգնության, եւ հետազոտությունների արդյունքում նրանց մոտ կհաստատվի կորոնավիրուսով վարակվածությունը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: