Իրանում նոր կորոնավիրուսի հարուցած հիվանդությունից մահացածների թիվը հասել Է 22-ի: Այդ մասին փետրվարի 27-ին հայտնել Է IRNA գործակալությունը՝ վկայակոչելով երկրի առողջապահության նախարարության պաշտոնական վիճակագրական տվյալները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Գերատեսչության տվյալներով՝ «ներկայում Իրանում 22 մահ Է գրանցված կորոնավիրուսից, այդ հիվանդությամբ վարակվել Է 141 մարդ»:
Նշվում Է, որ անցած օրվա ընթացքում 54 իրանցիներ են ապաքինվել եւ դուրս գրվել հիվանդանոցներից: Կորոնավիրուսի տարածում Է դիտվել Իրանի քսան նահանգում:
Վարակվածների մեծամասնությունը հայտնաբերվել Է երկրի կենտրոնական մասում գտնվող Ղոմի նահանգում եւ Թեհրանում: Իրանի իշխանությունները հայտարարել են երկրի ներսում այն անձանց ուղեւորությունները սահմանափակելու մասին, որոնց մոտ COVID-19 կորոնավիրուսով հիվանդանալու ախտանշաններ կան: «Քաղաքներում կարանտին մտցնելու փոխարեն մենք պատրաստվում ենք սահմանափակումներ կիրառել նրանց նկատմամբ, ում մոտ վարակում Է կասկածվում, կամ նրանց նկատմամբ, ովքեր վարակված են»,- ասել Է Իրանի առողջապահության նախարար Սայիդ Նամակին մամուլի ասուլիսում՝ հորդորելով երկրի բնակիչներին՝ չճամփորդել:
Նրա խոսքով՝ քաղաքների մատույցներում կտեղաբաշխվեն հատուկ խմբեր, որոնք կչափեն մարդկանց ջերմությունը եւ «կկանգնեցնեն նրանց, ովքեր վարակված են կամ ում մոտ վարակում Է կասկածվում»: Բոլոր նրանք, ում կկասկածեն կորոնավիրուսով վարակվելու մեջ, կարանտինի կենթարկվեն 14 օրով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Իրանում կորոնավիրուսի զոհերի թիվը հասել է 22-ի