Աշխարհ

27.02.2020 12:21


Իտալիայում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 474-ի

Իտալիայում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 474-ի

Իտալիայում նոր կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել Է 474-ի: Այդ մասին փետրվարի 27-ին գրել Է La Repubblica թերթը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Առաջվա պես առավել մեծ թվով վարակվածներ՝ 305, գտնվում են Լոմբարդիա հյուսիսային մարզում, որն անցած շաբաթվա վերջին կորոնավիրուսի բռնկման տեղային կենտրոն Է դարձել: Փետրվարի 26-ի երեկոյան Լոմբարդիայի մարզպետ Ատիլիո Ֆոնտանան Facebook-ի եթերում հայտարարել Է, որ երկու շաբաթ տնային կարանտինում Է գտնվելու, քանի որ իր աշխտակցուհու մոտ կորոնավիրուս Է հաստատվել:

Լոմբարդիայի ղեկավարը հայտնել Է, որ ինքը վարակված չԷ: Նախօրյակին վարակման առաջին դեպքն Է հայտնաբերվել Ապուլիա հարավային մարզում: Խոսքը վերաբերում Է 43-ամյա մի տղամարդու, որը վերադարձել Է երկրի հյուսիս ուղեւորությունից հետո: Տարանտոյի մարզի իշխանությունները կարգադրել են փակել տարածաշրջանի դպրոցները, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Այս խորագրի վերջին նյութերը